ՀՈՒՇ-ԵՐԵԿՈ՝ ՆՎԻՐՎԱԾ «ԶԱՆԳԱԿ» ԵՐԳԻ ՍՏՈՒԴԻԱՅԻ ՀԻՄՆԱԴԻՐ ԾՈՎԻՆԱՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ

Մշակույթ
22.05.2021

Էջմիածնի Կոմիտասի անվան մշակույթի պալատում տեղի ունեցավ «Զանգակ» երգի ստուդիայի հիմնադիր-ղեկավար Ծովինար Հարությունյանին նվիրված հուշ-երեկոն:
Ծովինար Հարությունյանը մեր քաղաքի մշակութային կյանքի զարգացման հիմնասյուներից մեկն է, իր ավանդով ու ներդրած ջանքերով նոր հարթություն է բարձրացրել հատկապես երգարվեստի ոլորտը: Նրա սաները քանիցս քաղաքը պատվով ներկայացրել են հանրապետական եւ միջազգային մրցույթներում, քաղաք վերադարձել հաղթողի մեդալով, որի հակառակ կողմում շողում էր Ծովինար Հարությունյանի անունը: Իր իսկ վաստակով նա արժանացել է նաեւ «Էջմիածին քաղաքի բարեկամ» կոչմանը:
Այս համերգը պետք է լիներ «Զանգակի» 26-ամյակի հաշվետու համերգը, որի նախապատրաստական աշխատանքները մեկնարկել էին դեռ նախորդ տարվանից: Ցավոք, Ծովինար Հարությանյանի անժամանակ մահը խաթարեց պլանները, սակայն նրա սաները՝ իրենց ուսուցչից ժառանգած պրոֆեսիոնալիզմով շարունակեցին պատրաստվել կարեւոր օրվան եւ ներկայացան հավուր պատշաճի՝ բարձր ու ամուր պահելով «Ծովինար Հարությունյանի անվան Զանգակ» երգի ստուդիայի պատիվը:

Լուսանկարներ

Նորություններ