ԸՆԹԱՑՔԻ ՄԵՋ Է «ԿԱՆԱՆՑ ՆԵՐԱԳՐԱՎՈՒՄԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿՅԱՆՔԻՆ» ԾՐԱԳԻՐԸ

Մշակույթ
18.05.2021

Ապրիլի 7-ից Էջմիածնում մեկնարկել է «Կանանց ներագրավումը համայնքային մշակութային կյանքին» ծրագիրը:
Ծրագրի նպատակն է ստեղծել կանանց խումբ, որը կզբաղվի քաղաքում մշակութային կյանքի զարգացմամբ, մրցույթներ ու փառատոներ կազմակերպելու առաջարկություններով հանդես կգա, կզարգացնի կանանց կարողութունները մշակութային մրցույթների կազմակերպման ոլորտում, և վերջապես մշակութային միջոցառումների կազմակերպման միջոցով կբարձրացնի կանանց տեսանելիությունը համայնքում:
Ծրագրի տարբեր օրերի ընթացքում կանանց խմբի հետ արդեն իսկ անցկացվել են իրավաբանական, ֆինանսական և գործնական բնույթի դասընթացներ, ուսուցանվել են համակարգչային որոշ ծրագրեր, որոնք անհրաժեշտ են մրցույթների կազմակերպման և աշխատանքների համակարգման համար:
Վերջնարդյունքում նախատեսվում է իրականացնել համերգ-միջոցառում՝ խմբի կանանց ջանքերով, ինչպես նաև կազմակերպել խմբի կանանց հանդիպումը համայնքի բնակիչների հետ:
Սեմինարին մասնակցում են տարբեր մասնագիտացումներ ունեցող կանայք, ովքեր հետաքրքրված են քաղաքում մշակութային կյանքի ակտիվացմամբ:

Ծրագիրն իրականացվում է «Կանայք քաղաքականության մեջ» ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից եւ Էջմիածնի համայնքապետարանի աջակցությամբ:
Համակարգողն է Էջմիածնի համայնաքապետարանի Կրթության և Մշակույթի բաժնի պետ Լիլիթ Հակոբյանը:

Լուսանկարներ

Նորություններ