Էջմիածնի Հովհաննես Հովհաննիսյանի անվան կենտրոնական գրադարանի ընթերցասրահում կայացավ «Դուք կարող եք նպաստել Էջմիածին համայնքի զարգացմանը» խորագրով սեմինար-դասընթացը, որը միտված է խթանելու Էջմիածին համայնքում առաջիկա ավագանու ընտրություններին կանանց առաջադրմանը:
Սեմինարին մասնակցում էին տարբեր ուղղություններով գործունեություն ծավալող եւ հաջողության հասած կանայք: Պատվավոր հյուրերն էին Էջմիածնի համայնքապետ Դիանա Գասպարյանը եւ Երեւանի ավագանու անդամ Լուսինե Գեւորգյանը:
Ծրագիրն իրականացվում է «Կանայք քաղաքականության մեջ» ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից եւ Էջմիածնի համայնքապետարանի աջակցությամբ:
Սեմինարը կրում է շարունակական բնույթ, հաջորդ հանդիպումը կայանալու է մայիսի 14-ին`ժամը 14:00-ին, Հովհաննես Հովհաննիսյանի անվան կենտրոնական գրադարանի ընթերցասրահում: Մուտքն ազատ է:
Ծրագիրը համակարգում է Լուսինե Քալաշյանը: