ԱՐՑԱԽՅԱՆ ՎԵՐՋԻՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԶՈՀԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԽԱՉՔԱՐ՝ ԹԻՎ 4 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ԲԱԿՈՒՄ

Մշակույթ
08.05.2021

Խաչատուր Աբովյանի անվան թիվ 4 հիմնական դպրոցի բակում տեղադրվեցին խաչքար եւ հուշատախտակ` նվիրված Արցախյան վերջին պատերազմի ընթացքում զոհված, դպրոցի շրջանավարտներ Սամվել Մանասերյանի, Ալեն Աղազարյանի, Արմեն Վարդանյանի եւ Արթուր Սարգսյանի հիշատակին:
Ներկա էին զոհված հերոսների հարազատները, քաղաքապետ Դիանա Գասպարյանը, Արմավիրի մարզպետի տեղակալ Արգիշտի Մեխակյանը, Արմավիրի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Սոնյա Բուդաղյանը, Էջմիածնի ավագանիները, զինվորականներլ, ոստիկաններ, կրթական եւ մշակութային հաստատությունների եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Խաչքար տեղադրելու նախաձեռնության հեղինակը Սամվել Մանասերյանի համադասարանցիներն էին:
Օծումը կատարեց Արմավիրի թեմի առաջնորդ Սիոն արքեպիսկոպոս Ադամյանը:
Խաչքարի բացումն ամփոփվեց հերոսների վառ հիշատակին նվիրված ցերեկույթով:

Լուսանկարներ

Նորություններ