Էջմիածնի Մակար Եկմալյանի անվան թիվ մեկ երաժշտական դպրոցում մեկնարկեց "Փոքրիկ-քայլ" մանկապատանեկան երաժշտական համապետական մրցույթ-փառատոնը։ Այս տարի մրցույթը կայացավ երկրորդ անգամ։
Առաջին անգամ մրցույթը կայացել է 2019 թվականին, ընդգրկել` Արմավիրի, Արարատի եւ Արագածոտնի մարզերը։ Նախորդ տարի փառատոնը չեղարկվել էր` պայմանավորված կորոնավիրուսի համավարկով։ Իսկ այս տարի մրցույթի մասնակիցները բոլոր մարզերից եւ Արցախից են։
Երեխաների թվով մրցույթն աննախադեպ է. 1400 մասնակից կկատարեն ավելի քան 700 երաժշտական համար։
Ժյուրիի կազմը բաշխված է ըստ անվանակարգերի: «Ակադեմիական վոկալ»-ի ժյուրիի կազմում ընդգրված են խմբավար, օպերային֊սիմֆոնիկ դիրիժոր Ռադիկ Մելիքյանը, օպերային երգչուհի Ռեբեկա Օջախյանը, Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ, Երևանի պետական կոնսերվատորիայի դասախոս Հասմիկ Հացագործյանը, Ժյուրիի նախագահն է Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ, օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը:
Մրցույթ փառատոնը տեւելու է մինչև մայիսի 20֊ը։
Failed to load: https://ejmiatsin.am/media/CACHE/images/post/2021-05/None_2021-05-04_17-28-49-03/a03c3ddbd2bae0cebefc7dc7d50c85c8.jpg,https://ejmiatsin.am/media/CACHE/images/post/2021-05/None_2021-05-04_17-28-49-03_OVFCepz/5e6a614e58fceee6c7aa66f2e229c568.jpg,https://ejmiatsin.am/media/CACHE/images/post/2021-05/None_2021-05-04_17-28-49-03_2Y2bojK/9a52843f0a1dd8b240bd61a3c13c6865.jpg,https://ejmiatsin.am/media/CACHE/images/post/2021-05/None_2021-05-04_17-28-49-04/28bdd19dad14a53844f6bad374600a62.jpg,https://ejmiatsin.am/media/CACHE/images/post/2021-05/None_2021-05-04_17-28-49-04_2XafyqQ/dc6e650da623ff18baceae0f3f9c56e0.jpg,https://ejmiatsin.am/media/CACHE/images/post/2021-05/None_2021-05-04_17-28-49-04_x7JM8xk/7b629c7ead36866f818aacfe255b4976.jpg,https://ejmiatsin.am/media/CACHE/images/post/2021-05/None_2021-05-04_17-28-49-04_eTOGawI/816bdfb75d6a9c2477e4e20dc277e0f7.jpg