ՀԱՄԵՐԳ-ԱՂՈԹՔ՝ ԹԻՎ 1 ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԴՊՐՈՑՈՒՄ

Մշակույթ
28.04.2021

Մակար Եկմալյանի անվան թիվ 1 երաժշտական դպրոցում տեղի ունեցավ համերգ-աղոթք՝ նվիրված Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին եւ 44-օրյա պատերազմի ընթացքում հանուն հայրենիքի պաշտպանության իրենց կյանքը նվիրաբերած զինվորներին:
Միջոցումը կազմակերպվել էր դպրոցի տնօրեն Գեւորգ Մաղաքյանի եւ ողջ անձնակազմի ջանքերով:
Համերգին ներկա էին քաղաքապետ Դիանա Գասպարյանը, տեր Արտակ ավագ քահանա Սիմոնյանը, կրթական ու մշակութային հաստատությունների ներկայացուցիչներ, զոհվածների հարազատներ եւ մշակութասեր քաղաքացիներ:
Ելույթ ունեցան դպրոցի ուսուցչական անձնակազմն ու երգչախումբը:
Համերգին նախորդեց 44-օրյա պատերազմում զոհված, դպրոցի նախկին սան Արտակ Թովմասյանի աշխատանքների ցուցահանդեսը երաժշտականի նախասրահում, որը մեկնարկեց հարգանքի տուրքի մատուցմամբ՝ պատերազմի հերոսներին նվիրված հուշապուրակում եւ նշանավորվեց ծառատունկով՝ ի հիշատակ Արտակ Թովմասյանի:

Լուսանկարներ

Նորություններ