ՆՇՎԵՑ ԷՋՄԻԱԾԻՆՑԻ ՆՇԱՆԱՎՈՐ ԳՐՈՂ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 157-ԱՄՅԱԿԸ

Մշակույթ
26.04.2021

Ապրիլի 26-ի վաղ առավոտյան գրողի տուն-թանգարան են այցելել Երեւանի Հովհաննես Հովհաննիսյանի անվան թիվ 52 դպրոցի աշակերտները, ովքեր կատարել են գրողի ստեղծագործություններից հատվածներ, շրջել տուն-թանգարանում եւ ծաղիկներ խոնարհել տուն-թանգարանի բակում տեղադրված նրա կիսանդրուն։
Կեսօրին Հովհաննես Հովհաննիսյանի տուն-թանգարանի եւ քաղաքապետարանի Կրթություն եւ մշակույթ բաժնի աշխատակիցները, Էջմիածնի թիվ 3 հիմնական դպրոցի սաների հետ այցելել են Կոմիտասի անվան պանթեոն, ծաղիկներ խոնարհել Հովհաննիսյանի շիրմին, ընթերցել նրա ստեղծագործություններից։
Կատարվել է նաեւ հոգեհանգստի կարգ՝ Տեր Ստեփանոս քահանա Մելիքյանի մատուցմամբ:

Լուսանկարներ

Նորություններ