ՈԳԵԿՈՉՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ՝ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 106-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ

Տոներ և հիշատակի օրեր
24.04.2021

Հայոց Ցեղասպանության զոհերի ոգեկոչման օրն Էջմիածնում նշանավորվեց Կոմիտաս Վարդապետի արձանի տեղադրմամբ` վերջինիս անունը կրող մշակույթի պալատի առջեւ։
Բրոնզաձույլ քանդակի հեղինակը քսանամյա տաղանդաշատ քանդակագործ Արտաշես Սարգսյանն է, ով երազանք ուներ ստեղծել Վարդապետին մարմնավորող արձան ու նվիրել քաղաքին։ Ի դեպ, նա այս տարի կզորակոչվի հայոց բանակ։
Արձանի տեղադրումը պետք է կատարվեր հոկտեմբերի ութին` քաղաքի տոնի օրը, սակայն պատերազմը խաթարեց պլանները, եւ բացումը կատարվեց ապրիլի 24-ին։
Բրոնզաձույլ քանդակի բացմանը ներկա էին համայնքապետարանի աշխատակիցները, համայնքի ավագանու անդամները, կրթական եւ մշակութային հաստատությունների ներկայացուցիչները, քանդակագործի հարազատները։
Խոսքով հանդես եկան քաղաքապետ Դիանա Գասպարյանը եւ տեր Արտակ ավագ քահանա Սիմոնյան։
Ներկաները ոգեկոչեցին եղեռնի զոհերի հիշատակը` աղոթքով եւ ծաղիկներ խոնարհելով ցեղասպանությանը արհավիրքով անցած Կոմիտասի արձանին։

Լուսանկարներ

Նորություններ