«ԵՎ ՄԻ ԱՆՈՒՆ ԲԱՐԻ» ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ

Մշակույթ
07.04.2021

Հովհաննես Հովհաննիսյանի անվան տուն-թանգարանի գրական սրահում կայացավ ապրիլյան քառօրյա պատերազմում անմահացած Նիկոլայ Օսիպյանի «Եվ մի անուն բարի» գրքի շնորհանդեսը:
Գիրքը պատմում է «մարտական ծառության» մեդալակիր, արցախյան երկու պատերազմների մասնակից Նիկոլայի Օսիպյանի անցած մարտակն ուղու մասին: Առանձնահատուկ հիշատակման արժանի է հայրենի Գանձակի ինքնապաշտպանական մարտերին նրա բերած ավանդը: 1988 թվականին, երբ թեժ մարտեր էին ընթանում հայերենիքի պաշտպանության համար, նա պատրաստում է ինքնաշեն նռնակներ, հայթհայթում զենք-զինամթերք, օգնության համար բանակցում ռուս զինվորականների հետ:
Սակայն, նրա առաքելությունը այսքանով ավարտված չէր, եւ ճակատագիրը ցույց տվեց՝ նման մարդիկ ծնվում են, որ իրենց կյանքը նվիրեն հայրենիքին: Երբ 2016-ին վառվեց պատերազմի երկրորդ ալիքը, Նիկոլայ Օսիպյանը մեկնեց մարտադաշտ, սակայն այս անգամ՝ ընդմիշտ:
Էջմիածնեցի մարտիկն իր երկրային կյանքը փառավոր վերջակետը դրեց 2016-ի ապրիլի 6-ին՝ Ջրականում:
Գրքի շնորհանդեսին ներկա էին Նիկոլայ Օսիպյանի այրին՝ Տիկին Ռայիսան, ապրիլյան քառօրյայի ժամանակ զովհած զինվորականների հարզատները, մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը, Հովհաննես Հովհաննիսյանի անվան տուն-թանգարանի տնօրեն Խաչիկ Մանուկյանը, Հայ առաքելական եկեղեցու սպասավորներ: Միջոցառումը կազմակերպել էր Հանրային խորհրդի անդամ, ՔՀԿ հանձնաժողովի նախագահ, «Անգել» սոցիալական կրթամշակութային հասարակական կազմակերպության նախագահ Անգելինա Արշակյանը:

Լուսանկարներ

Նորություններ