ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ՝ ԷՋՄԻԱԾՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԵՎ ՄԱԿ-Ի ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՄԻՋԵՎ

Արտաքին կապեր
26.03.2021

Էջմիածնի քաղաքապետարանի եւ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի միջեւ փոխգործակցության արդյունքում ձեռք բերված համաձայնագրով մեկնարկել է «Էջմիածին համայնքում կանաչ տեխնոլոգիայի ներդրում կայուն էներգետիկ ծառայությունների մատուցման նպատակով» ծրագիրը:
Ծրագիրը ֆինանսավորվում է Երեւանում Բրիտանական դեսպանատան, իրականացվում եւ համաֆինանսավորվում՝ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից։ Սույն ծրագրով նախատեսվում է համայնքապատկան կառույցներում անցնել արեւային էներգիայի օգտագործման, ինչի շրջանակում կայացան նաեւ իրազեկող-տեղեկատվական սեմինարներ՝ քաղաքապետարանի եւ համայնքապատկան կառույցների աշխատակիցների, համայանքի ավագանիների համար:
Էներգախնայողության եւ վերականգնվող էներգետիկայի ծրագրերն ուղղակիորեն կնպաստեն բնապահպանական խնդիրների մեղմմանը եւ քաղաքապետարանի կատարած ծախսերի կրճատմանը, իսկ խնայված միջոցները, ըստ հուշագրի, կուղղվեն բարեգործական եւ սոցիալական ծրագրերի իրականացմանը:

Լուսանկարներ

Նորություններ