Մակար Եկմալյանի անվան թիվ 1 երաժշտական դպրոցի դահլիճում մարտի 20-ին կայացավ «Նվիրում Հայ զինվորին» խորագրով համերգ: 
Համերգը կազմակերպվել էր արվեստագիտության թեկնածու Նարինե Ավետիսյանի նախաձեռնությամբ եւ Մակար Եկմալյանի անվան երաժշտական դպրոցի աջակցությամբ: 
Ելույթ ունեցան Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանողները եւ Էջմիածնի թիվ 1 երաժշտական դպրոցի սաները: 
Համերգին հրավիրված էին պատերազմների ժամանակ զոհված Էջմիածինցի զինվորականների հարազատները։ 
Նախքան համերգի մեկնարկը, երաժիշտները ծաղիկներ խոնարհեցին Արցախյան վերջին պատերազմի ընթացքում զոհված զինվորների հուշապուրակում։