ԹԻՎ 13 «ԾԻԾԵՌՆԱԿ» ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԲԵՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹՆԵՐԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ

Կրթություն
26.02.2021

Թումանյանական օրերի շրջանակում էջմիածնի Թիվ 13 «Ծիծեռնակ» մանկապարտեզում տեղի ունեցավ Թումանյանի հեքիաթների մոտիվներով բեմադրություն:
Յուրահատուկ մոտեցում էր ցուցաբերվել՝ նշելու ամենայն հայոց բանաստեղծի ծննդյան 152-ամյակը. Մի քանի հեքիաթների հերոսներ միաձուլվել էին «Խառնաշփոթ» ներկայացման մեջ, իսկ գլխավոր դերերում մանկապարտեզի դաստիարակչական կազմն էր:
Իրադարաձությունները ծավալվում էին «անխելք մարդը» հեքիաթ շուրջ, իսկ Բարեկենդանի, Կիկոսի, Անբան հուռիի եւ թումանյանական այլ հերոսների համտեղ ներկայությունը այս ներկայացման մեջ շատ էր դուր եկել փոքրիկերին:
Իր խոսքում մանկապարտեզի տնօրեն Աննա Սողոմոնյանը նշեց, որ ներկայացմանը ցուցաբերված այլընտրանքային մոտեցումը միտված էր երեխաների առօրյան փոքր-ինչ գունեղ դարձնելուն:
Խառնաշփոթ ներկայացումն ուներ ինտերակտիվ բնույթ. ներգրավված էին ինչպես մանկապարտեզի սաները, այնպես էլ ներկա հյուրերը: Իր տեսակով այն առաջինն էր, բայց հաջողված փորձը եւ երեխաների ոգեւորությունը պարտավորեցրել է դաստիարակչական կազմին հետագայում եւս բեմադրել նմանատիպ միջոցառում֊ներկայացումներ նաեւ այլ հեքիաթագիրների ստեղծագործությունների մոտիվներով։

Տեսանյութ

Նորություններ