ՎԵՀԱՓԱՌ ՀԱՅՐԱՊԵՏՆ ՕՐՀՆԵՑ ԴԻԱՆԱ ԳԱՍՊԱՐՅԱՆԻՆ

Այլ
28.06.2018

Էջմիածնի քաղաքապետի պաշտոնակատար Դիանա Գասպարյանը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ստացավ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությունը: Հայրապետն իր բարեմաղթանքները փոխանցեց Դիանա Գասպարյանին` հայտնելով իր աջակցությունը քաղաքային իշխանության հետ ձեւավորված կապերն համատեղ նոր իրագործումներով էլ ավելի ամրապնդելու համար:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաեւ ապագայի վերաբերյալ տեսլականներ` ի բարօրություն եւ ի նպաստ Էջմիածնի:

Լուսանկարներ

Նորություններ