ԷՋՄԻԱԾՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐԻՆ ԽՐԱԽՈՒՍԵԼՈՒ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Սոցիալական
03.07.2018

Էջմիածնի քաղաքապետի պաշտոնակատար Դիանա Գասպարյանի առաջարկով Էջմիածինը շարունակում է հարկատուներին խրախուսելու քաղաքականությունը: Այս մասին որոշումն ավագանին ընդունեց հունիսի 29-ին կայացած արտահերթ նիստում: Ըստ այդմ, մինչեւ 2018 թվականի դեկտեմբերի 30-ը ներառյալ, գույքահարկի եւ հողի հարկի պարտավորությունների մայր գումարը վճարելու դեպքում ֆիզիկական անձը կազատվի նախկինում ուշացումների պատճառով գոյացած տույժ-տուգանքներից: Պարտավորությունների մայր գումարի մեծ լինելու պարագայում քաղաքացու հետ կկնքվի ժամանակացույց, ինչը թույլ կտա վճարումները կատարել մաս-մաս եւ, միեւնույն ժամանակ, օգտվել տրամադրվող հարկային արտոնությունից:

Տեսանյութ

Նորություններ