Վարդավառը Հայ Առաքելական եկեղեցու հինգ Տաղավար տոներից մեկն է։ Այն տոնվում է Սուրբ Զատիկից 14 շաբաթ անց։ Վարդավառը ժողովրդի ամենասիրելի տոներից մեկն է, որին մասնակցում են թե մեծերը, թե փոքրերը: Տոնին՝ կատարյալ ժամանցի համար քաղաքապետարանն ապահովել էր բոլոր պայմանները. ուրախ ջրային միջոցառումներ էին կազմակերպվել քաղաքի երկու հատվածներում՝ քաղաքապետարանի հարակից պուրակում եւ Անմար կրակ հուշահամալիրի մոտ: Քաղաքապետարանի հարակից պուրակի լողավազանները եւ մինի ջրաշխարհը Վարդավառի տոնի առթիվ քաղաքի ամենամարդաշատ վայրն էին դարձել: Միջոցառումն ուղեկցվում էր համահունչ երաժշտությամբ եւ ջրցան մեքենաների ջրաշիթերով: Վարդավառը տոնող քաղաքացիներին էր միացել նաեւ Էջմիածնի քաղաքապետի պաշտոնակատար Դիանա Գասպարյանը: Քաղաքապետի պաշտոնակատարը Վարդավառը տոնելու էր եկել անակնկալով. Դրանա Գասպարյանը փոքրիկներին փուչիկներ նվիրեց: