ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ՀԱՆԳՍՏՅԱՆ ՕՐԵՐԻՆ

Մշակույթ
20.07.2018

Էջմիածնի քաղաքապետարանը շարունակում է հանգստյան օրերին անցկացվող բացօթյա միջոցառումների կազմակերպումը: Էջմիածնեցիների եւ քաղաքի հյուրերի հետաքրքիր ու հաճելի ժամանցն ապահովվում են բացօթյա համերգներն ու կինոդիտումները: Ամռան ամիսներին անցկացվող միջոցառումների շրջանակներում, այս շաբաթ օրը քաղաքապետարանի հարակից պուրակում համերգային ծրագրով հանդես կգա Կոմիտասի անվան մշակույթի պալատում գործող «Զանգակ» մանկապատաներկան երգի ստուդիայի մեծահասակների խումբը: Իսկ հուլիսի 22-ին բացօթյա կինոէկրանին կցուցադրվի հասրակության կողմից սիրված ֆիլմադարանից ընտրված կինոնկար:

Տեսանյութ

Նորություններ