ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՄԱՔՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԷՋՄԻԱԾՆՈՒՄ

Կոմունալ տնտեսություն
23.07.2018

Էջմիածնի քաղաքապետարանի նախաձեռնած համաքաղաքային շաբաթօրյակի շրջանակում աղբահանման ու մաքրման աշխատանքներ կատարվեցին քաղաքի բակերում, այգիներում ու պուրակներում, ինչպես նաեւ հանրային նշանակության այլ տարածքներում: Քաղաքապետի պաշտոնակատար Դիանա Գասպարյանը շաբաթօրյակ հայտարարելու որոշում կայացրել էր ելնելով բնակիչների կողմից բարձրացրած հարցերից: Հաշվի առնելով շոգ եղանակը աշխատաքները մեկնարեկեցին վաղ առավոտյան եւ շարունակվեցին մինչ կեսօր:
Սանիտարական մաքրման ընթացքում առանձնակի ուշադրություն է դարձվել հատկապես բակային տարածքների մաքրմանն ու բարեկարգմանը: Թափոններից մաքրելու լայնածավալ աշխատանքներ է տարվել Զվարթնոց թաղամասի կամրջի հարակից տարածքում:
Էջմիածինը միասնական ուժերով մաքրելու ու բարեկարգելու հանրօգուտ աշխատանքում ակտիվ ներգրավվել էին քաղաքապետարանի աշխատակազմը, պետական ու մասնավոր կազմակերպությունների աշխատակիցները եւ հասարակական կազմակերպությունների անդամները: Մասնակիցներին տրամադրվել էին բահեր, ձեռնոցներ, պարկեր եւ անհրաժեշտ այլ պարագաներ:

Տեսանյութ

Նորություններ