Էջմիածնի քաղաքապետարանը շարունակում է քաղաքի բարեկարգման աշխատանքները` ըստ աշխատանքային գրաֆիկի: Արամ Մանուկյան թաղամասում արտաքին լուսավորության անցկացման աշխատանքներն արդեն ավարտված են: Թաղամասը լուսավորելու համար օգտագործվել է 6480մ լար եւ 84 հատ լուսատու:
Քաղաքապետի պաշտոնակատար Դիանա Գասպարյանը տեղում ծանոթացավ կատարված աշխատանքին եւ թաղամասի բնակիչների հետ քննարկեց թաղամասում առկա խնդիրները, դրանց լուծման տեսլականները:
Այս պահին արտաքին լուսավորության անցկացման աշխատանքներ են կատարվում Անդրանիկ 4-րդ թաղամասում, հաջորդիվ կլուսավորվեն Չարենցի նորակառույց թաղամասերը: