ԿԻՆՈԴԻՏՈՒՄՆԵՐԻ ՄԵԿՆԱՐԿԸ ՏՐՎԱԾ Է. ԱՌԱՋԻՆ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՋՈՂԵՑ

Մշակույթ
07.08.2018

Քաղաքապետարնի լեփ-լեցուն դահիլիճում 2 սեանսով ցուցադրվեց «Անահիտ» հայկական մուլտֆիլմը: Քաղաքային իշխանության նախաձեռնությունը մեծ ոգեւորություն էր առաջացրել. ցուցադրությանը մասնակցելու համար հատկացվող անվճար տոմսերը սպառվել էին ժամերի ընթացքում:
«Անահիտ» մուլտֆիլմի ցուցադրությամբ դրվեց ծրագրի մեկնարկը. այսուհետ այս դահլիճը պարբերաբար կօգտագործվի կինոդիտումներ կազմակերպելու նպատակով` այս կերպ լրացնելով քաղաքում կինոթատրոնի բացակայությունը:

Տեսանյութ

Նորություններ