ԴԻԱՆԱ ԳԱՍՊԱՐՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵՑ SPFA ԲԿ-Ի ԵՐԵՎԱՆՅԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՏՆՕՐԵՆԻՆ

Արտաքին կապեր
09.08.2018

Էջմիածնի քաղաքապետի պաշտոնակատար Դիանա Գասպարյանն ընդունեց SPFA ֆրանսիական բարեգործական կազմակերպության երևանյան գրասենյակի տնօրեն Հաբեթնակ Հակոբյանին: Աշխատանքային հանդիպման ընթացքում քննարկվեցին ընթացիկ երկկողմ համագործակցության ամրապնդմանն ուղղված մի շարք կարեւոր ծրագրեր: Խոսելով հայ-ֆրանսիական համագործակցության ամրապնդմանն ուղղված ծրագրերի մասին ֆրանսերեն լեզվի զարգացման ու տարածման հարցում երկուստեք ընդգծվեց դեռ նախակրթարանից ֆրանսերեն լեզվի հետ առնչման կարեւորությունը: Սրան զուգահեռ`քննարկվեց նաեւ Էջմիածնի մանկապարտեզներից մեկի վերանորոգման հարցում հնարավոր աջակցությունը: Ըստ ձեռք բերված համաձայնության` առաջիկայում բարեգործական ընկերությունը քայլեր կձեռնարկի ֆինանսավորման հարցում օժանդակություն ցուցաբերելու ուղղությամբ:

Տեսանյութ

Նորություններ