ԲԱԿԱՅԻՆ ՃԱՄԲԱՐ ԷՋՄԻԱԾՆՈՒՄ

Այլ
13.08.2018

Մանուկների առօրյան առավել հետաքրքիր ու լիարժեք դարձնելու նպատակով Էջմիածնի քաղաքապետարանի եւ Կոմիտասի անվան մշակույթի պալատի նախաձեռնությամբ Էջմիածնում անցկացվեց բակային ճամբար: Միջոցառումը բաղկացած էր 3 հատվածից. առաջին հատվածում քաղաքի երեխաները երգեցին, պարեցին եւ ասմունքեցին: Տարբեր տարիքային խմբի բազմաթիվ երեխաներ, ովքեր մասնակցության ցանկություն էին հայտնել, հանդես եկան գեղեցիկ ելույթներով:
Ճամբարի երկրորդ հատվածում ուրախ տրամադրությունն ու հաճելի ժամանցը ապահովեցին խաղ-մրցումները եւ ուրախ պարերը: Մասնակիցներին ոգեւորում էին ծնողներն ու հավաքվածները:

Տեսանյութ

Նորություններ