«ՔԱՅԼ ԴԵՊԻ ՏՈՒՆ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐՆ ԷՋՄԻԱԾՆՈՒՄ

Այլ
15.08.2018

ՀՀ սփյուռքի նախարարության կողմից իրականացվող «Քայլ դեպի տուն» ծրագրի մասնակիցները ճանաչողական այցով էջմիածնում էին: Ծրագրի նպատակը Հայաստանը սփյուռքի մեր երիտասարդ հայրենակիցներին ներկայացնելն է: 13-21 տարեկան սփյուռքահայ պատանիների եւ երիտասարդների համար Էջմիածինը սպասված վայր էր: Ուսումնաճանաչողական այցի ընթացքում հասցրել էին լինել Խոր Վիրապում, Գառնիում, մի շարք թանգարաններում եւ մշակութային օջախներում:
Էջմիածնում պատանիները հյուրընկալվեցին նաեւ «Հայ միասնության խաչ» բարեգործական մշակութային հասարակական կազմակերպությունում, շրջեցին կազմակերպության` հայկական կոլորիտով հագեցած տարածքում, ունկնդրեցին հայկական ժողովրդական երգեր Մաչանենց ստուդիայի սաների կատարմամբ եւ մասնակցեցին ազգային պարի վարպետության դասին:
Քաղաքի հյուրերին ողջունելու եւ բարի գալուստ մաղթելու էր եկել նաեւ Էջմիածնի քաղաքապետի պաշտոնակատար Դիանա Գասպարյանը: Քաղաքապետի պաշտոնակատարը հույս հայտնեց, որ Հայաստան այցելությունը կդառանա մասնակիցների ամենավառ հուշերից եւ մշտապես հայրենիք վերադառնալու, եւ ինչու ոչ՝ նաեւ մշտական բնակություն հաստատելու խթան կհանդիսանա:
Մասնակիցները կրթական և ճանաչողական այցով կշրջեն Հայաստանում մինչեւ օգոստոսի 24-ը:

Տեսանյութ

Նորություններ