Օգոստոսի 25-ին եւ 26-ին քաղաքապետարանի հարակից պուրակում կկայանան «Մշակութային ամառ 2018» ծրագրի վերջին միջոցառումները: Եռամսյա ծրագրի շրջանակում ամեն շաբաթ եւ կիրակի անցկացվող բացօթյա համերգները եւ կինոդիտումները հաճելի մթնոլորտ ստեղծեցին մեր քաղաքի բնակիչների եւ հյուրերի համար:
Այս շաբաթ`օգոստոսի 25-ին, ժամը 20:00-ից քաղաքապետարանի հարակից պուրակում գեղեցիկ համերգային ծրագրով հանդես կգա Էջմիածին վոկալ գործիքային համույթը: Իսկ կիրակի օրը, ժամը 20:30-ին մեծ էկրանին կցուցադրվի «Քայլ ձիով» արկածային կինոկատակերգությունը: