Շնորհավորում եմ անկախ ու հպարտ Արցախի ժողովրդին, հայ ազգին Արցախի Հանրապետության օրվա առթիվ: 
Հանուն ազատության մղած պայքարի ընթացքում Արցախի անկախության նվաճումը հայոց պատմության մեծագույն ձեռքբերումներից է, որը հնարավոր դարձավ հայ ժողովրդի հաստատուն կամքի դրսևորման շնորհիվ: Այս 27 տարիների ընթացքում Արցախն ապացուցեց իր կենսունակությունը` հանդիսանալով հայության միասնության խորհրդանիշ: 
Առանձնահատուկ շնորհավորում եմ Էջմիածնի քույր քաղաքներ Հադրութի եւ Մարտակերտի բնակչությանը: Կարևորում եմ մեր քաղաքների միջև առկա բարեկամական կապը և վստահեցնում, որ իմ անմիջական մասնակցությունը կունենամ համատեղ ծրագրերի իրագործման հարցում: 
Տոնական օրվա շնորհավորանքի հետ մեկտեղ` մաղթում եմ խաղաղություն և բարեկեցություն:
Կեցցե ՛ ազատ Արցախը: 
Հարգանքներով` 
Էջմիածին համայնքի 
ղեկավարի պաշտոնակատար` Դիանա Գասպարյան