ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ

Բարեկարգում
11.09.2018

Բարեկարգման ծրագրով Էջմիածնում շարունակվում են ասֆալտապատման աշխատանքները` սահմանված ժամանակացույցի համաձայն: Կատարվող աշխատանքների նախապայմանը մեկն է. բարձրորակ ասֆալտապատում: Քաղաքապետի պաշտոնակատար Դիանա Գասպարյանի հանձնարարականով աշխատանքների ընթացքը վերահսկվում է պատասխանատու անձանց կողմից:
Քաղաքի համաչափ զարգացումն ապահովելու համար ասֆալտապատման նախատեսված ծավալների մեծ մասը կիրականացվի ոչ կենտրոնական փողոցներում: Ասֆալտապատման աշխատանքների իրականացման հարցում հանձնարարվել է լինել շատ խիստ, որպեսզի հետագայում թերությունների վերականգնման կարիք այլևս չլինի:
Այս պահին Պիոներական փողոցում աշխատանքներն ավարտված են և բարկերգման ու ասֆալտապատման աշխատանքներ են ընթանում Զորավար Անդրանիկ փողոցում:

Տեսանյութ

Նորություններ