ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԷՋՄԻԱԾՆՈՒՄ

Բարեկարգում
14.09.2018

Էջմիածնի քաղաքապետարանի նախաձեռնությամբ քաղաքի Կոմիտասի անվան Մշակույթի պալատի հարակից տարածքում իրականացվում են բարեկարգման աշխատանքներ. Վանա լճի մակետով կառուցված մեծ լողավազանը ամբողջությամբ հիմնանորոգվում է, և դրանում գործարկվելու է գունավոր ցայտաղբյուր: Էջմիածին քաղաքը հենց մուտքի մոտ կունենա գեղեցիկ գոտի, որտեղ կկարողանան իրենց հանգիստն անցկացնել մեր քաղաքի բնակիչներն ու մանուկները: Հիմնանորոգման ու կառուցապատման աշխատանքները լայն թափով ընթացքի մեջ են: Բացումը նախատեսվում է շուտով:

Տեսանյութ

Նորություններ