ՍԱՆՄԱՔՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ` «ՄԱՔՈՒՐ ՄՈԼՈՐԱԿ» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ

Կոմունալ տնտեսություն
18.09.2018

2018 թվականի սեպտեմբերի 15-ը հայտարարված էր «Համաշխարհային մաքրության օր» ։ Շարժմանը միացած 150 երկրներին առաջին անգամ միացել էր նաև Հայաստանը: «Մաքուր Մոլորակ» ծրագրի շրջանակներում անցկացվող համապետական շաբաթօրյակի իրականացման գործողությունների պլանի համաձայն, վաղ առավոտից Էջմիածնի Տերյան թաղամասի այգում և հարակից տարածքում քաղաքապետարանի աշխատակազմը` քաղաքապետի պաշտոնակատար Դիանա Գասպարյանի գլխավորությամբ, քաղաքի ուսանողական խորհրդի անդամների և կամավորների հետ համատեղ իրականացրեցին մաքրման և բարեկարգման աշխատանքներ: Քաղաքապետի պաշտոնակատարը նկատեց, որ քաղաքը մաքրելու գործնթացին և նախաձեռնվող համապետական շաբաթօրյակներին սկսել են մասնակցել ավելի մեծ թվով կամավորականներ:
Քաղաքի մաքրությունը սկսվում է ոչ թե մաքրելուց, այլ չաղտոտելուց: Մաքրությանը միացած քաղաքացիները համախմբվել էին մեկ գաղափարի շուրջ` «Քաղաքը մեր բոլորի տունն է և այն մաքուր պահելը նաև յուրաքանչյուրի պարտքն է»:
Վերջին շրջանում քաղաքային իշխանության նախաձեռնությամբ լայնամասշտաբ սանմաքրման աշխատանքներ են կատարվել և կատարվում քաղաքի խնդրահարույց տարածքներում, մաքրվում և պատշաճ տեսքի են բերվում քաղաքի ծայրամասերում աղբանոցի վերածված տարածքները` մաքրության պահպանման հարցում ակնկալելով բնակիչների սրտացավ վերաբերմունքը:

Տեսանյութ

Նորություններ