ՄԱՐԶԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆ ԷՋՄԻԱԾՆՈՒՄ

Սպորտ
20.09.2018

Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության նախաձեռնությամբ Հայաստանի բոլոր մարզերում և Արցախում անցկացվեց հերթական մարզական փառատոնը: Ամենամյա փառատոնի ընթացքում մարզիկները ներկայանում են ցուցադրական ելույթներով. նպատակն է` առողջ ապրելակերպի քարոզչությունը, ֆիզիկական կուլտուրայի ու սպորտի մասսայականացումը և համայնքներում ֆիզկուլտուրայի օրերի անցկացման ավանդույթի վերականգնումը:
Մարզական փառատոնն Էջմիածնում անցկացվեց քաղաքապետարանի հարակից պուրակում: Մեկնարկեց շքերթով:
Մարզական փառատոնին Էջմիածինը մասնակցեց 11 մարզաձևով և շուրջ 1000 մարզիկով: Մինի ֆուտբոլ, վոլեյբոլ, բասկետբոլ, հունա-հռոմեկան եւ ազատ ոճի ըմբշամարտ, բռնցքամարտ, մարտեր առանց կանոների, մարմնամարզություն, շախմատ եւ մի շարք այլ սպորտաձևերում էջմիածնեցի մարզիկները հանդես եկան փայլուն կատարողականությամաբ ու իրենց փորձով կիսվեցին ներկաների հետ:
Մարզական փառատոնի արդյունքներնն ամփոփվեցին հաջորդ օրը: Փառատոնի ծրագրով 1-ին, 2-րդ և 3-րդ հորիզոնականները զբաղեցրած մարզիկները պարգևատրվեցին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության համապատասխան հավաստագրերով, իսկ առաջին տեղը զբաղեցրածները` նաև մարզահագուստով: Հավաստագրերը մարզիկներին հանձնեց Էջմիածնի քաղաքապետի պաշտոնակատար Դիանա Գասպարյանը: Շնորհավորելով մարզիկներին փառատոնի կայացման առթիվ Դիանա Գասպարյանը «Թիվ 1 մարզադպրոց» ՀՈԱԿ-ին վազքուղի նվիրեց` մարզիկներին մաղթելով նորանոր հաջողություններ:

Տեսանյութ

Նորություններ