ԷՋՄԻԱԾԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ ԴԻԱՆԱ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 27-ԱՄՅԱԿԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Տոներ և հիշատակի օրեր
21.09.2018

Հարգելի՛ էջմիածնեցիներ, սիրելի՛ հայրենակիցներ,
Շնորհավորում եմ բոլորիս մեր գլխավոր պետական տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ։ Անկախությունը նախ և առաջ հոգեվիճակ է, աշխարհայացք և մտածելակերպ, որ պայմանավորում է յուրաքանչյուրիս վարքագիծը, պետականության գիտակցումն ու գնահատումը։ Այս տարի մենք Անկախության օրը տոնում ենք կրկնակի ոգևորությամբ, որպես իրապես ինքնիշխան պետության հպարտ քաղաքացիներ, որպես պայքարի և գաղափարի մարտիկներ։ Այս վերաիմաստավորված անկախությունը յուրաքանչյուրիս հոգատարության կարիքն ունի, յուրաքանչյուրս պետք է զգանք մեր պարտավորությունը պետության և պետականության առջև՝ հանուն մեր արժանապատիվ ու երջանիկ ապագայի։
Կրկին անգամ ջերմորեն շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության անկախության 27-ամյակի կապակցությամբ և մաղթում բոլորիս խաղաղություն, բարօրություն և առաջընթաց։

Հարգանքներով` Էջմիածին համայնքի ղեկավարի պաշտոնակատար Դիանա Գասպարյան

Նորություններ