ԷՋՄԻԱԾԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ ԴԻԱՆԱ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՈՒՍՈՒՑՉԻ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ

Տոներ և հիշատակի օրեր
05.10.2018

Սիրելի' ուսուցիչներ,
Այսօր` համազգային այս տոնին, սիրով շնորհավորում ենք Ձեր` ուսուցչի բարձր կոչմանն արժանացած բոլոր այն նվիրյալների տոնը, ովքեր անձնուրացորեն ծառայում են գալիք սերունդների կրթության և դաստիարակության ծանր ու պատասխանատու գործին: 21-րդ դարում պարտավորեցնող է ուսուցչի կոչումը, բայց նաև հարգարժան ու մեծապատիվ, որին կարող են լծվել միայն ու միայն անձնուրաց բարեհոգի ու բարեկիրթ մանկավարժները:
Ձեր քրտնաջան աշխատանքը գնահատելը մարդկության մեծագույն պահանջն է: Շնորհավորում ենք Ձեզ, մաղթում ենք անսահման համբերություն և անսպառ ուժ` դիմագրավելու ժամանակի փորձություններին: Թող Ձեր անդուլ տարիների վաստակը արգասավորվի գալիք սերունդների լուսավոր ապագայի տեսիլքով:
Անսահման երախտագիտությամբ`

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ Դ. ԳԱՍՊԱՐՅԱՆ

Նորություններ