«ԻՄ ՍԵՎԱԿԸ…» ԱՍՄՈՒՆՔԻ ՄՐՑՈՒՅԹ ՔԱՂԱՔԻ ՏՈՆԻՆ ԸՆԴԱՌԱՋ

Կրթություն
05.10.2020

Էջմիածին քաղաքի 2703-ամյակին ընդառաջ քաղաքապետարանի և Կոմիտասի անվան մշակույթի պալատի նախաձեռնությամբ Էջմիածնում անցկացվեց «Իմ Սևակը…» ասմունքի համաքաղաքային մրցույթ` պրոֆեսիոնալ ժյուրիի մասնակցությամբ: Մրցույթին մասնակցեցին 7-9-րդ դասարանի լավագույն ասմունքողները, ովքեր ընտրվել էին մրցույթի առաջին փուլում` հարազատ դպրոցներում:
Մրցույթի մասնակիցները հանդիսատեսին ներկայացրեցին սևակյան պոեզիայի գոհարները:
Շնորհավորելով դպրոցականներին մասնակցության համար, մրցույթի ժուրիի նախագահ Խաչիկ Մանուկյանը շնորհակալություն հայտնեց մասնակիցներին` իրենց Սևակին հաղորդակից դարձնելու և սևակյան պոեզիայով լցված լինելու համար:
Ողջունելով մասնակիցներին Էջմիածին համայնքի ղեկավարի պաշտոնակատար Դիանա Գասպարյանը կարևորեց նման մրցույթների կազմակերպումը, նշելով, որ նման միջոցառումները խթանում են Էջմիածնի շնորհալի երիտասարդներին բացահայտելուն ու հանրությանը ճանաչելի դարձնելուն:
Երկրորդ փուլ անցած բոլոր մասնակիցները քաղաքային իշխանության կողմից շնորհակալագրեր և գրքեր նվեր ստացան, իսկ երեք լավագույնները` նաև պատվոգրեր:

Տեսանյութ

Նորություններ