ԷՋՄԻԱԾԻՆՆ ՈՒ ԻՍԻ ԼԵ ՄՈՒԼԻՆՈՆ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ՍԵՐՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

Արտաքին կապեր
16.10.2018

Էջմիածնի փոխքաղաքապետ Արգիշտի Մեխակյանն ընդունել է Էջմիածնի քույր քաղաք Իսի լե Մուլինոյի փոխքաղաքապետ Արթուր Խանջյանին:
Աշխատանքային հանդիպման ընթացքում քույր քաղաքների փոխքաղաքապետերը վերահաստատել են իրենց հանձնառությունը՝ ամրապնդել երկու քաղաքների միջև գոյություն ունեցող բարեկամական կապերը։
Հանդիպման ընթացքում կողմերն այցելել են Էջմիածնի թիվ 10 «Շուշան» մանկապարտեզ, որի տանիքի հիմնանորոգման աշխատանքները կատարվել են Էջմիածնի և Իսի լե Մուլինոյի համաֆինանսավորմամբ:
Համագործակցության 2-րդ փուլով կհիմնանորոգվեն թիվ 10 մանկապարտեզի սանհանգույցները: Հիմնանորոգման աշխատանքներն արդեն իսկ ընթացքի մեջ են:
Մանկապարտեզի սաները հյուրերին ողջունել են գեղեցիկ ցերեկույթով:

Լուսանկարներ

Նորություններ