ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ

Արտաքին կապեր
02.11.2018

Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանն աշխատանքային այցով ընդունեց ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադային:
Փոխայցի ընթացքում կողմերը վերահաստատեցին երկկողմ գործակցությունը նոր մակարդակի բարձրացնելու և նոր ոլորտներում համագործակցելու պատրաստակամությունը:
Շարունակելով Էջմիածնի քաղաքապետարան- Ճապոնիայի դեսպանություն տարիերի համագործակցությունը, առաջիկայում` Հայաստանում Ճապոնիայի մշակույթի օրերի ընթացքում Էջմիածնում կանցկացվեն ֆիլմերի դիտումներ և մշակութային այլ միջոցառումներ:
Հանդիպման ընթացքում կողմերը միմյանց խորհրդանշական հուշանվերներ փոխանցեցին: Հանդիպման ավարտին քաղաքապետ Դիանա Գասպարյանի ուղեկցությամբ հյուրերը շրջեցին Էջիածնի պատմաազգագրական թանգարանում, ծանոթացան ցուցադրված նմուշներին:

Տեսանյութ

Նորություններ