ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ 29-ԱՄՅԱԿԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ

Տոներ և հիշատակի օրեր
29.01.2021

Հայոց բանակի կազմավորման 29-ամյակը էջմիածնում նշվեց մշակութային միջոցառմամբ:
Էջմիածնի քաղաքապետարանի հրավերով, Կոմիտասի անվան մշակույթի պալատում հյուրընկալվել էր Մայր թատրոնը:
Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի «Արծվաբույն» ներկայացմանը, որպես հանդիսատես, հրավիրված էին Էջմիածնի թիվ N զորամասի զինվորներն ու հրամանատարական կազմը եւ բժիշկներ, ովքեր նախորդ տարվա ամբողջ ընթացքում կռվել են երկու ճակատով` պայքարելով կորոնավիրուսի համավարակի դեմ, եւ կռիվ տալով մարտի դաշտում։
«Արծվաբույն» ներկայացման ընտրությունը պատահական չէր. այն պատմում է Արցախյան առաջին պատերազմի ժամանակ ծավալվող մարտերի եւ մարդկային փոխհարաբերությունների մասին։
Ինչպես պիեսի հերոսներից մեկը` մարտիկների համար մայր դարձած Ամային կամ Հերիքնազ Ակունցն է նկատում՝ պետք է քեզ երկրիդ տերը համարես, որպեսզի ուրիշը չգա եւ տիրանա: Այսօր դահլիճում մարդիկ էին, ովքեր իրենց պաքարով ապացուցել են իրենց՝ երկրի տերը լինելու հանգամանքը:
Ներկայացման ավարտին չդադարող երկուստեք ծափահարությունները եւ հուզական մթնոլորտը` հանդիսատեսի եւ դերասանական կազմի կողմից փաստեցին` ներկայացման ճիշտ ընտրությունը եւ պատեհությունը:

Լուսանկարներ

Տեսանյութ

Նորություններ