ԷՋՄԻԱԾՆԻ ՆՈՐԸՆՏԻՐ ՔԱՂԱՔԱՊԵՏ ԴԻԱՆԱ ԳԱՍՊԱՐՅԱՆԸ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ՍՏԱՆՁՆԵՑ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Այլ
02.11.2018

Էջմիածնի նորընտիր քաղաքապետ Դիանա Գասպարյանը պաշտոնապես ստանձնեց լիազորությունները
Քաղաքապետարանի նիստերի դահլիճում, էջմիածնեցիների և հյուրերի առջև Դիանա Գասպարյանը երդվեց ազնվորեն և բարեխղճորեն կատարել Էջմիածին համայնքի ղեկավարի լիազորությունները, ծառայել Էջմիածին քաղաքի բարգավաճմանը, գործել ի բարօրություն բնակիչների: Քաղաքապետը երդումը հաստատեց ստորագրությամբ, որից հետո նրան փոխանցվեց Էջմիածնի քաղաքապետի խորհրդանշական լանջաշղթան:
Հայոց հոգևոր մայրաքաղաքի քաղաքապետի պաշտոնամուտի արարողության ժամանակ նորընտիր քաղաքապետին օրհնեց և Հայրապետի մաղթանքներն ու օրհնությունը փոխանցեց Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանը:
Շնորհակալություն հայտնելով վստահության քվեի համար քաղաքապետը նշեց, որ յուրաքանչյուր բնակչի հետ աշխատելու է բաց ու թափանցիկ:

Տեսանյութ

Նորություններ