ԳՐԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԷԴՎԱՐԴ ՄԻԼԻՏՈՆՅԱՆԻ ՀԵՏ

Մշակույթ
05.11.2018

Հովհաննես Հովհաննիսյանի տուն-թանգարանին կից գրական սրահում տեղի ունեցավ հանդիպում գրողների միության նախագահ, բանաստեղծ, արձակագիր Էդվարդ Միլիտոնյանի հետ: Է. Միլիտոնյանի գրական գործունեության, անցած ուղու մասին խոսեցին միջոցառման հատուկ հյուրեր, բանաստեղծներ Շանթ Մկրտչյանը, Էդվարդ Հախվերդյանը, գրականագետ Արմեն Ավանեսյանը, ինչպես նաև կարդացին գրողի բանաստեղծություններից:
Հանդիպման ընթացքում Էդվարդ Միլիտոնյանը սիրով պատասխանեց ներկաների հարցերին, ողջունեց և կարևորեց գրական հանդիպումների կազմակերպումը և գրող-ընթերցող կապի ապահովումը:
Էջմիածնի քաղաքապետարանի կրթության և մշակույթի բաժնի պետ Լիլիթ Հակոբյանն ընդգծեց, որ դպրոցականների հետ աշխատելու տարիներին համոզվել է, որ Էդվարդ Միլիտոնյանի հումորով լեցուն, դյուրին արտասանվող բանաստեղծությունները հրապուրում են մանուկներին և երեխաները սիրով են ընթերցում նրա մանկական գործերը:
Երեկոն ամբողջացվեց երաժշտական կատարումներով:

Լուսանկարներ

Նորություններ