Էջմիածնի 2703-ամյակի միջոցառմանը բնակիչներն իրենց բարեմաղթանքն էին գրում նվիրված սիրելի քաղաքին ու դրանք ամրացնում Կենաց ծառին` ակնկալիքով, որ այդ բարեմաղթանքներն անպայման իրականանալու են: Շնորհավորանքներն ու մաղթանքները բազմաթիվ էին, ցանկությունը` ընդհանուր` Էջմիածինը տեսնել ծաղկուն, բարեկարգ ու ներկայանալի:
Քաղաքային իշխանությունը խնամքով պահել և առանձնացրել էր լավագաույն երեք մաղթանքները: Ընտրված մաղթանքների հեղինակները Էջմիածնի պատմաազգագրական թանգարանում մասնակցեցին ամփոփիչ միջոցառմանը և քաղաքային իշխանության կողմից խորհրդանշական նվերներ ստացան: