ԷՋՄԻԱԾԻՆԸ ՃԱՆԱՉՎԵՑ 2018 ԹՎԱԿԱՆԻ «ՄԱՔՈՒՐ ՀԱՄԱՅՆՔ»

Կոմունալ տնտեսություն
13.11.2018

Հայաստանում տեղական ինքնակառավարման համակարգի ներդրման 22-ամյակը Համայնքների միությունը նշանավորեց «Լավագույն համայնք» ամենամյա մրցանակաբաշխությամբ: Օրվա առթիվ անցկացվեց «Նոր Հայաստան-նորացված համայնքներ» խորագրով ընդունելություն, որի ընթացքում էլ ամփոփվեցին «Լավագույն համայնք» մրցանակաբաշխության արդյունքները: Հաղթող անվանակարգերում հնչեց նաև Էջմիածին քաղաքի անունը. ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության և համայնքների միության կողմից Էջմիածինը ճանաչվեց 2018 թվականի «Մաքուր համայնք»:
Անդրադառնալով լավագույններին ընտրելու չափանիշներին՝ միության նախագահ Էմին Երիցյանը շեշտեց, որ հաշվի են առնվել ոչ միայն ներկայացրած հայտերը, այլ նաև այն, թե ընտրված համայնքն ինչպիսի ճանաչում ունի բնակիչների շրջանում:
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման փոխնախարարի պաշտոնակատար Վաչե Տերտերյանը «Տարվա լավագույն համայնք» մրցանակաբաշխությունը որակեց համայնքների գնահատման ու խրախուսման լավ միջոց՝ ևս մեկ անգամ ընդգծելով, որ ժողովրդավարությունը մեր երկրի զարգացման հիմնասյուներից է:

Տեսանյութ

Նորություններ