Սիրելի՛ ուսանողներ,
Ընդունեք իմ ջերմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքները Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ:
Ցանկացած երկրի առաջընթացի ու ապագա ձեռքբերումների հիմքը խելացի երիտասարդներն են: Ուրախալի է, որ մեր երկրի ուսանողներն ակտիվ և միասնական ներգրավված են Հայաստանի ամենօրյա խնդիրների ու հիմնախնդիրների լուծմանը միտված գործընթացներում:
Սիրելի՛ ուսանողներ, Դուք հզոր ուժ եք և դրանում համոզվեց ողջ հայ ազգը: Հայրենիքի նկատմամբ վերջին շրջանում ձեր դրսևորած պատասխանատվությունը թող շարունակի լինել գերիշխող։
Եղե՛ք լավատես ու հավատարիմ ձեր առջև դրված նպատակներին, դարձեք փնտրված մասնագետներ:
Հարգանքներով`
Քաղաքապետ` Դիանա Գասպարյան