ԴԻԱՆԱ ԳԱՍՊԱՐՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵՑ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՄ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐ, ԴԵՍՊԱՆ ՊՅՈՏՐ ՍՎԻՏԱԼՍԿԻԻՆ

Արտաքին կապեր
22.11.2018

Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանն ընդունեց Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիին:
Դիանա Գասպարյանը ողջունեց դեսպանի այցը Էջմիածին, խոսեց Էջմիածնի զարգացման ծրագրի և առաջիկա անելիքների մասին: Քաղաքապետը վստահեցրեց, որ Էջմիածնի քաղաքապետարանը բաց է ցանկացած ձևաչափով փոխգործակցության համար:
Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին շնորհավորեց Դիանա Գասպարյանին քաղաքապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և տարբեր ոլորտներում համագործակցության պատրաստակամություն հայտնեց:
Կողմերը քննարկեցին հավանական համագործակցությունը տուրիզմի և մշակույթի զարգացման, քաղաքացիների ներգրավման և երեխաների կրթության ոլորտներում` հանդիպումը որակելով համագործակցության լավ սկիզբ:

Տեսանյութ

Նորություններ