Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանն ընդունեց Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիին: 
Դիանա Գասպարյանը ողջունեց դեսպանի այցը Էջմիածին, խոսեց Էջմիածնի զարգացման ծրագրի և առաջիկա անելիքների մասին: Քաղաքապետը վստահեցրեց, որ Էջմիածնի քաղաքապետարանը բաց է ցանկացած ձևաչափով փոխգործակցության համար: 
Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին շնորհավորեց Դիանա Գասպարյանին քաղաքապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և տարբեր ոլորտներում համագործակցության պատրաստակամություն հայտնեց: 
Կողմերը քննարկեցին հավանական համագործակցությունը տուրիզմի և մշակույթի զարգացման, քաղաքացիների ներգրավման և երեխաների կրթության ոլորտներում` հանդիպումը որակելով համագործակցության լավ սկիզբ: