«ՀԱՐՍԱՆԻՔ ԹԻԿՈՒՆՔՈՒՄ» ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ ԿՈՄԻՏԱՍԻ ԱՆՎԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՊԱԼԱՏԻ ԲԵՄՈՒՄ

Մշակույթ
04.12.2018

Էջմիածնի քաղաքապետարանի հրավերով Գյումրու դրամատիկական թատրոնի «Հարսանիք թիկունքում» ներկայացումը Կոմիտասի անվան մշակույթի պալատի բեմում էր: Ապրիլյան քառօրա պատերազմին նվիրված ներկաայացումը մարմնավորում է հայ ժողովրդի միասնականությունը, պայքարող ոգու անմահությունը, հայրենասիրությունը: Երկու գործողությամբ պիեսը թիկունքի, հերոսների ծնողների, հարազատների մասին է, սակայն նուրբ թելով ներկայացվում են նաև այն տղաները, որոնք պատերազմի ժամանակ շտապեցին առաջնագիծ։
Որպես հատուկ հյուրեր, քաղաքապետ Դիանա Գասպարյանի հրավերով, հանդիսատեսի շարքում էին նաև Էջմիածնի տարածաշրջանի զոհվածների ընտանիքները:
Ներկայացման դերասանները՝ համոզիչ կերպարներով, դերասանական բնական խաղով ու ազդեցիկ խոսքով հուզեցին Էջմիածնի հանդիսատեսին:

Տեսանյութ

Նորություններ