Սպիտակի ավերիչ երկրաշարժից անցել է ուղիղ 30 տարի: 1988 թվականի դեկտեմբերի 7-ը Հայաստանի ժամանակակից պատմության ամենադաժան ողբերգական էջերից է: Երկրի հյուսիսային շրջաններն այդ օրը ժամը 11։41-ին ցնցվեցին ավերիչ երկրաշարժից. էպիկենտրոնը Սպիտակն էր: Ավելի քան 25 հազար մարդու կյանք ընդհատվեց, տասնյակ հազարավորները վիրավորվեցին, հարյուր հազարավոր մարդիկ էլ անօթևան մնացին։
Բարի կամքի տեր մարդիկ ամբողջ աշխարհից մեր ժողովրդին օգնության էին շտապում: Ցավոք, Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհի մոտ աղետի ենթարկվեց մեզ օգնություն բերող սերբական օդանավը: Անձնակազմի բոլոր անդամները նահատակվեցին: Հենց աղետի վայրում, վթարված ինքնաթիռի բեկորներից երախտապար հայ ժողովուրդը հուշարձան կանգնեցրեց: Ահա այստեղ, այս հուշակոթողի մոտ, ամեն տարի Էջմիածնեցիները հարգում են զոհերի հիշատակը: Էջմիածնի քաղաապետարանը և քաղաքի ակտիվը` քաղաքապետ Դիանա Գասպարյանի գլխավորությամբ ծաղիկներ ու ծաղկեպսակներ խոնարհեցին սերբ օդաչուների հիշատակը հավերժացնող հուշակոթողին` հարգանքի տուրք մատուցելով եւ´ Սպիտակի երկրաշարժի զոհերի, եւ´ սերբ օդաչուների հիշատակին: