Այսօր բուժաշխատողի օրն է.
Վերջին մի քանի ամիսները բոլորիս ստիպեցին առավել քան երբեւէ հասկանալու բուժաշխատողի մասնագիտության կարեւորությունը, արժեւորելու նրանց վաստակը։
Դժվար է գտնել մի մասնագիտություն, որը համազոր կարեւոր կլինի բժշկի մասնագիտությանը, կպահանջի շուրջօրյա ու ամենժամյա նվիրում ու եռանդ։ Այն ջանքը, որ գործադրում են մեր բժիշիկները ցանկացած բարդ իրադրությունում, արժանի է դրվատանքի ու խոնարհման։
Մենք մեր հերթին անում ենք ամեն հնարավորը՝ նրանց աշխատանքին նպաստելու ու աջակցելու համար։
Շնորհակալ ենք մեր բոլոր բուժաշխատողներին, շնորհավորում ենք մասնագիտական օրվա առթիվ եւ մաղթում անսպառ ուժ։
Հարգանքներով՝ Համայնքի ղեկավար Դիանա Գասպարյան