ԷՋՄԻԱԾԻՆԸ ՃԱՆԱՉՎԵԼ Է 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՄԵՆԱԱԿՏԻՎ ՄԱՐԶԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔ

Սպորտ
19.12.2018

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից Էջմիածինը ճանաչվել է 2018 թվականի ամենաակտիվ մարզական համայնք: Նախարարությունը 2018-ին իրականացված մարզական մասսայական միջոցառումներն ամփոփել է պարգևատրման արարողությամբ: Որոշիչ եղել են սեպտեմբերի 18-ն կայացած փառատոնի արդյունքները, որին մասնակցել են Հայաստանի Հանրապետության 43 քաղաքային, 5 գյուղական համայնք և Արցախի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքը: Էջմիածինը փառատոնին մասնակցել է 11 մարզաձևով և շուրջ 1000 մարզիկով: Արդյունքում՝ մարզական ամենամյա փառատոնը լավագույնս կազմակերպած համայնք է ճանաչվել Էջմիածինը ՝ արժանանալով նախարարության կողմից սահմանած առաջին մրցանակին: Հաղթողի գավաթը և հավաստագիրը քաղաքապետ Դիանա Գասպարյանին հանձնեց ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանը:

Տեսանյութ

Նորություններ