ԱՄԱՆՈՐԻ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ՏՈՆԱԿԱՆ ՀԱՆԴԵՍՆԵՐ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐՈՒՄ

Կրթություն
21.12.2018

Ամանորին ընդառաջ Էջմիածնի քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզներում անցկացվում են Ամանորի և Սուրբ ծննդյան տոնական միջոցառումներ: Տոնական հանդեսի ընթացքում փոքրիկները երգի, պարի, ասմունքի և կերպարների միջոցով ներկաներին ամանորի հեքիաթ տեղափոխեցին:
Օրավա սպասված հյուրն էր Ձմեռ պապը, ով մանուկների հեքիաթային օրը լիարժեք դարձրեց քաղաքապետարանի պատրաստած անակնկալով՝ քաղցրավենիքով լի տոպրակներ փոքրիկներին և ինտելեկտուալ խաղեր, հեծանիվներ ու բազում այլ խաղալինքեր մանկապարտեզներին՝ խմբասենյակներում խաղալու համար:
Մանուկներին անհոգ մանկություն ու անհամար ժպիտներ մաղթեց Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը: Քաղաքապետը նշեց, որ երեխաների մտածողության և խոսքի զարգացման համար մանկապարտեզները զարգացնող և ժամանցային խաղերով ապահովելը անհրաժեշտություն էր, իսկ ամանորը լավագույն առիթ էր համալրման համար:

Տեսանյութ

Նորություններ