ԿԻՆՈԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՄԵՐԳ՝ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՊԱԼԱՏՈՒՄ

Մշակույթ
24.12.2018

Էջմիածնի Կոմիտասի անվան մշակույթի պալատը 2018 թվականն ամփոփվեց սիրված ֆիլմերի երաժշտություններին նվիրված գեղեցիկ համերգային ծրագրով: Համերգը քաղաքային էր. մանսակցում էին ոչ միայն մշակույթի պալատում գործող երգի և պարի խմբերը, այլև քաղաքում գործող և Էջմիածնի մշակութային կյանքն ակտիվ պահող խմբերը:
Կինոերաժշտություներն ուղեկցվում էին ֆիլմերից կադրերի ցուցադրմամբ. հնչեց երկու տասնյակից ավելի սիրված ֆիլմերի երաժշտություններ:
Հաշվետու համերգը եզրափակվեց Ամանորին նվիրված գեղեցիկ երգով՝ մասնակից խմբերի համատեղ կատարմամբ:

Տեսանյութ

Նորություններ