Էջմիածնի քաղաքապետարանի ենթակայության երաժշտական դպրոցներում կայացան տարեմուտի տոնական համերգներ: Դաշնամուրային, լարային, հարվածային, փողային գործիքների և վոկալ կատարումներով հանդես եկան տարբեր դասարաններում սովորող սաները:  Հնչեցին հայ և արտասահմանյան հայտնի կոմպոզիտորների ստեղծագործություններ: 
Համերգային ծրագրի վերաբերյալ իր տպավորություններն ու բարձր գնահատականը հայտնեց Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը: 
 Ինչպես երաժշտական դպրոցների, այնպես էլ քաղաքի համար ուրախալի փաստ է, որ երաժշտական դպրոցների սաները ստացած գիտելիքներով և բարձր կատարողականությամբ փայլում են ոչ միայն հարազատ դպրոցների բեմերում, այլև, մասնակցելով տարբեր երաժշտական մրցույթ-փառատոներին, արժանանում են պատվավոր մրցանակների: