Էջմիածնի քաղաքապետարանը Ամանորի նախատոնական միջոցառումների շրջանակում այցելեց Էջմիածնի հիվանդանոցի մանկական բաժանմունք: Համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը, Ձմեռ պապի և Ձյունանուշի հետ, հիվանդանոցի տնօրեն Գոռ Ասատրյանի ուղեկցությամբ շրջեց բաժանմունքով և տեղեկացավ հիվանդանոցային բուժում ստացող երեխաների առողաջական վիճակի մասին: Անակնկալ այցի ընթացքում Ձմեռ պապն ու Ձյունանուշը շնորհավորեցին երեխաներին գալիք տոների կապակցությայմբ, առողջություն մաղթեցին և հանձնեց քաղաքապետարանի պատրաստած նվերները: