ՔԱՂԱՔԱՊԵՏ ԴԻԱՆԱ ԳԱՍՊԱՐՅԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԷՋՄԻԱԾՆԻ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՃԱՇԱՐԱՆ

Սոցիալական
09.01.2019

Հունվարի 5-ին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով, սոցիալական ծրագրերի շրջանակում, Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանն այցելել է Մայր Աթոռի հովանու ներքո գործող Էջմիածնի բարեգործական ճաշարան: Դիանա Գասպարյանը շնորհավորել է ճաշարանի ամենօրյա այցելուներին, առողջություն ու բարեկեցություն է մաղթել և նվերներ փոխանցել:
Քաղաքապետը նաև ճաշել է տարեցների հետ և պատասխանել նրանց հուզող հարցերին:

Լուսանկարներ

Նորություններ